|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ծովահենները ազատ են արձակել երեք ռուսներին, ովքեր գերեվարվել էին մոտ մեկ ամիս առաջ Բենինի ջրային տարածքում. հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Խոսքը գնում է «Թոմմի Ռիչեր» բեռնափոխադրող նավի անձնակազմի մասին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասնել է, որ նավաստիներն ազատ էին արձակվել դեռևս ապրիլի 23-ին, ինչի մասին Մոսկվային տեղեկացրել էր Նիգերիայում դեսպանատունը, որի շնորհիվ ռուս քաղաքացիները վերադարձել են հայրենիք։
Հիշեցնենք, որ ծովահենները պորտուգալական դրոշով նավը գրավել էին ապրիլի 19-ին։