|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արաբական ծովում, Օմանի մոտակայքում ծովահենները պաշարել են իտալական բեռնանավ, որն Իրանից էր վերադառնում: Նավում եղել են նավի 21 հոգուց բաղկացած անձնակազմը, ներառյալ` վեց իտալացի: Հայտնում է AFP լրատվամիջոցը:
Ծովահենները կրակ են արձակել 225 մետր հեռավորությունից, սակայն, ինչպես տեղեկացնում են Նեապոլում տեղակայված Պերսեվերանցա կազմակերպությունից, վիրավորներ չկան, իսկ նավի կապիտանն ու անձնակազմը բարվոք վիճակում են:
Նավի կապիտանը հայտնել է, որ ծովահենների կողմից չի պահանջվել ոչ մի փրկագին եւ, որ ինքը հաղորդակցվել է Իտալիայի արտգործնախարարության պաշտոնյաների հետ: