կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-26 16:00
Հասարակություն

Իրանց էրեխեքը խորոտ պեչենի են ուտում, մեր էրեխեքին թողել ենք սոված-ծարավ. քաղցրաշենցի

Իրանց էրեխեքը խորոտ պեչենի են ուտում, մեր էրեխեքին թողել ենք սոված-ծարավ. քաղցրաշենցի

Այսօր, կառավարության նիստին զուգահեռ, կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում Արարատի մարզի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ և այլ գյուղերի տասնյակ գյուղացիներ: Նրանց պահանջն անփոփոխ է՝ խաղողի մթերման գումարն են ուզում, որը չի վճարվել արդեն 9 ամիս:

Գյուղացիները մի քանի անգամ են բողոքի ցույց արել, բարձրացել վարչապետի մոտ, խոսել, սակայն խնդիրը մինչ այժմ լուծված չէ: Մեկին պարտք են հիսուն հազար դրամ, մյուսին՝ երեք հարյուր հազար դրամ...

Քաղցրաշենի բնակիչներից մեկը Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ո՞ւր մնացին պատասխանատուների խոստումները, որ պարտքերը կվճարվեն, ասաց. «Դրանք բոլորը «Առ ու փախի» ֆեդերացիայից են, չեն հասկանում, որ մարդկանց հալալ փողը պետք է տան, հո մենք ցիգա՞ն չենք: Իրանց էրեխեքը խորոտ պեչենի են ուտում, մեր էրեխեքին թողել ենք սոված-ծարավ: Էն տասը դրամն էլ, որ մեզ պարտք են, մեզ համար մեծ փող է»:

Բողոքող գյուղացիներին էր մոտեցել պարտք մնացած մթերող գործարանի տնօրենի ներկայացուցիչը: Նա ասաց, որ եթե ստացվի, վաղը կարողանա վարկ վերցնել, բոլորի պարտքերը կվճարի:

Կառավարության շենքի դիմաց բողոքելուց հետո գյուղացիները շարժվեցին դեպի նախագահի նստավայր՝ բողոքի ցույցն այնտեղ շարունակելու: