|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուսումնական հաստատություններն այս օրերին պատրաստվում են նոր ուսումնական տարվան:
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում տնօրենի տեղակալ Սուսաննա Ավետիսյանից թերթը տեղեկացավ, որ այս տարի իրենք 200-230 առաջին դասարանցիներ ունեն, ամեն դասարանում` 30-35 աշակերտ:
«Էլիտար» դպրոցների շարքը դասվող այս դպրոցի դասասենյակներում հին կագեբեական մեթով տեսախցիկներ են տեղադրվել, որոնց միջոցով տնօրենն ու իր տեղակալները հետևելու են դասերին:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ դրանք օրենքով չեն արգելվում, այլ հակառակը` ողջունելի են: Հետագայում հնարավոր է, որ դասապրոցեսը ցուցադրվի ինստիտուտներում, որպեսզի ծնողները համակարգչով հետևեն իրենց երեխայի դասին: