կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-10 15:01
Հասարակություն

Բանակի ճաշարանում հարսանիքի սեղան չի գցվել, բայց ճաշարանից երբեք սոված դուրս չենք եկել. Տիգրան Նալչաջյան

Բանակի ճաշարանում հարսանիքի սեղան չի գցվել, բայց ճաշարանից երբեք սոված դուրս չենք եկել. Տիգրան Նալչաջյան
Տիգրան Նալչաջյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավորների՝ բանակում սոված մնալու մասին հայտարարություններին՝ նշելով.
 
2006-2008 թվականներին ծառայել եմ հայոց բանակում։ Երբեք ճաշարանում հարսանիքի սեղան չի գցվել, բայց սոված երբեք չեմ եղել ճաշարանից դուրս գալուց հետո։
Տուլիկնեը տնից բնականաբար գալիս էին, բայց այնպիսի բաներ, որոնք էսպես թե էնպես բանակի ճաշացանկի մեջ չէին էլ լինի։
Այո, շատ բաների պակաս եղել է, հատկապես մրգեր և քաղցրեղեն։
Սակայն դա ինձ չի տալիս բարոյական իրավունք ամբողջ կյանքում աբիժնիկ մնալ բանակից ու համազգեստից, Արցախից ու այն ազատագրած հերոսներից ու գեներալներից։
Առհասարակ։
Ես կարող եմ բողոքել այն վայրի սննդից, որտեղ գնացել եմ ժամանցային ու հանգստի նպատակներով, իսկ բանակ գնացել եմ հայրենիքին պարտքս կատարելու համար, որն իրենից ենթադրում է կրել տարբեր տեսակի նեղություններ, ոչ թե հանգստանալ սանատորիայում։
Իմ ծառայության ժամանակ սկզբից շտաբի պետ, իսկ հետո էլ նախարար էր Սեյրան Օհանյանը։
Երկրի նախագահն էլ Քոչարյանն էր։