Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվս մեկ անգամ Արևմուտքը ցույց տվեց, որ Արևելյան Եվրոպայի երկրներից մեկին միայնակ է թողնում, և կարծում եմ, որ այս ամենից մեր ժողովուրդը նույնպես հետևություններ պետք է անի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԵԿ անդամ Կամսար Բադալյանը:
Նրա կարծիքով՝ ռուս-ուկրաինական իրավիճակը գնում է հանգուցալուծման, քանի որ Ուկրաինայի կողմից կան ազդակներ՝ բանակցությունները վերսկսելու համար:
«Կարծում եմ՝ ուկրաինական կողմն արդեն հասկացել է, որ այս իրավիճակում մնացել է մենակ, ու տուժում է միայն իր երկիրը, ժողովուրդը: Այժմ աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է այնպես, որ կարծես թե բաժանվում ենք երկու բևեռի, ու Հայաստանը պետք է ընտրի»,- նշեց նա:
Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ևս համաձայնեց՝ ռուս-ուկրաինական իրավիճակը հանգուցալուծման է գնում, քանի որ ուկրաինական կողմից մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ ՌԴ-ին ազդակներ փոխանցվեցին:
«Բայց դրանք մնում են անպատասխան, քանի որ, եթե վերցնենք ՌԴ նախագահի հարցազրուցյներից կամ ասուլիսներից մեկը, ինքը պարզ հայտարարեց, որ ուկրաինական իշխանությունները ձևավորված են ֆաշիստական և թմրամոլների խունտայից, և կոչ է արել, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերն իշխանությունն իրենց ձեռքը վերցնեն: Կարծում եմ՝ ուկրաինական կողմն ականջալուր կլինի, և ամեն ինչ շուտ կավարտվի: Նույն կերպ, ինչպես ՀՀ-ում, իշխանության են եկել պոպուլիստները, որոնք ապիկար կառավարմամբ երկիրը տանում են տոտալ ձախողման: Ստեղծված իրավիճակից Թուրքիան կարող է օգտվել միայն այն պարագայում, եթե արևմտյան երկրները որոշեն ՌԴ-ի համար նոր գլխացավանք ստեղծել Հայաստանում և Արցախում: Կարող են նոր բախումներ հրահրել, որովհետև արդեն Արցախից ազդակներ կան, որ ադրբեջանական կողմը որոշակի քայլեր է ձեռնարկում, սադրանքների է դիմում»:
Խոսելով Ադրբեջանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ Կամսար Բադալյանն ասաց.«Ինչպես Փաշինյանին, այնպես էլ Ադրբեջանին ու Ալիևին վախեցնում են նախկին նախագահները այն պատճառով, որ պրոհայկական օրակարգ նրանք կարող են թելադրել, երբ ունենան որոշակի ազդեցություն այս պրոցեսների վրա:Կարծում եմ՝ Ալիևի մոտ կան վախեր՝ մանկուց ձևավորված, թե՛ Երկրորդ, թե՛ Երրորդ նախագահների նկատմամբ, դրա համար այս պրոցեսներն են այժմ գնում»: