|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Իրանը, Լիբիան, ինչպես նաև Կոնգոն, Սոմալին, ԿԱՀ-ը, Նիգերը, Հարավային Սուդանը, Զիմբաբվեն, Կոմորոսը և Սանթ Թոմեն և Պրինսիպը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից վերջին երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջե կանոնավոր վճարումներ չկատարելու պատճառով: Այս մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է Գլխավոր ասամբլեային ուղղված նամակում:
«Ներկայումս տասը անդամ պետություններ ընկնում են ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածին համապատասխան գործող կանոնների տակ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Հոդվածում նշվում է, որ ՄԱԿ-ի այն անդամ պետությունը, որի պարտքի չափը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու տարիներին դրանից ստացված վճարների չափը, զրկվում է Գերագույն ժողովում քվեարկելու իրավունքից:
Ներդրումների չափը որոշվում է՝ կախված 10 տարվա ընթացքում երկրի միջին ՀՆԱ-ից՝ հաշվի առնելով մեկ շնչի հաշվով եկամուտը և արտաքին պարտքը: