Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աստիճանաբար հրապարակային է դառնում դարեր շարունակ անձեռնմխելի, անքննելի և թերեւս ամենափակ համակարգերից մեկի՝ Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը:
Տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում այլևս չեն մնացել եկեղեցուն առնչվող փակ թեմաներ, եւ մեր ազգային մեծագույն արժեքներից մեկին ու ազգային ինքնության անքակտելի ատրիբուտը հանդիսացող այս կառույցին առնչվող ամեն լուր իր արձագանքն է գտնում հասարակական տարատեսակ ֆորումներում, սոցիալական ցանցերում:
Սա դրական միտում է, որովհետեւ ցանկացած քննարկում տվյալ համակարգի առողջ մնալու հիմնական գրավականներից է: Սակայն եկեղեցու հրապարակայնացումը նաև նոր գործելակերպ ու վարքագիծ է ենթադրում հենց հոգևոր դասի ներկայացուցիչների համար: Եկեղեցու սպասավորները ուղղակի պարտավոր են շատ ավելի բաց, պատասխանատու եւ հաշվետու վարքագիծ դրսեւորել, համարժեք արձագանքել հնչող քննադատություններին: Մինչդեռ, ընդօրինակելով պետական կառավարման ապարատի ամենավատ ավանդույթները, եկեղեցու սպասավորները փորձում են հերքել կամ չնկատելու տալ ակնհայտ ճշմարտությունները, լռության մատնել իրենց աննպաստ իրողությունները, իրենց արարքներն ու գործունեությունը ներկայացնել որպես անսխալ ու անքննելի:
Սակայն հասարակությունը շատ զգայուն է հատկապես այս հարցերում, իսկ այսպիսի գործելակերպը եկեղեցու նկատմամբ հասարակական վստահությունը վատնելու ամենակարճ ուղին է, մինչդեռ գոնե հոգեւոր հավատի հարցում կորուստներ ունենալու իրավունք մենք ուղղակի չունենք: