Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես մինչև հիմա չեմ հիշում, որ որևէ ժամանակ ընդդիմությունն ու իշխանությունը այսքան տրամագծերոնտարբեր մոտեցումներ ունենան, մանավորապես արտաքին քաղաքականության ոլորտում։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Ցանկացած երկիր դուրսը երբ աշխատում է պետք է համակարգված աշխատի և դա հնարավոր է, եթե մենք առնվազն նույն ուղղության մեջ ենք, եթե տարբեր ուղղությունների մեջ ենք, դա չի ստացվում, կամ պետք է ընդդիմությունը լուռ համաձայնությամբ հետևի թե ինչ է անում իշխանությունը, կամ պետք է հակադրվի դրան, որն առաջացնում է իսկապես լուրջ պրոբլեմներ երկրի համար»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ եթե չփոխենք վիճակն, ապա այդ խզումը գնալով խորանալու է․
«Խզման հիմքում ընկած է այն, որ դժբախտաբար արձանագրված է տարամիտող մոտեցումները իշխանության և ընդդիմության,որը հնարավոր չի լինում իսկապես որևէ կերպ համադրել։ Իսկ դա տեղի ունենում, որովհետև այդ խզումն նախևառաջ մեծամասնության մեջ է։ Մեծամասնությունը իշխանության է եկել մի խոստումով, բայց իրականացնում է բոլորովին այլ ծրագիր՝ մանավանդ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասով»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Պատգամավորը նշեց, որ մենք ունենք մի շարք գլխավոր առաջնահերթություններ՝ Արցախի խնդիր, հայ-թուրքական հարաբերություններ, տարածաշրջանային խնդիրներ, ներգործընկերային հարաբերություններ․
«Այդ խնդիրները լուծելու համար խորհրդարանը ուրույն դեր ունի։ Մենք պետք է խորհրդարանական դիվանագիտությամբ ավելի կոշտ պաշտպանենք մեր դիրքորոշումները։ Բայց մենք ինչ կոշտության մասին կարող ենք խոսել, երբ գլխավոր հարցը՝ օրինակ Արցախի հարցը, ինչ կոշտություն։ Նախ մեր խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը մեկ տարվա ընթացքում կարելի է մատների վրա հաշվել, թե քանի նիստ ենք արել, իսկ դրանք գրեթե 80 տոկոսը եղել է այն պատճառով, որ ընդդիմությունը տարբեր թեմաներով նախաձեռնությամբ է հանդես եկել՝ մանսավորապես Արցախի հետ կապված։ Եթե դա էլ չունենայինք,ապա անհասականալի է, թե այս գործունեությունը ինչ էր անում խորհրդարանական դիվանագիտության առումով»,- ասաց նա։
Քաղաքական գործիչը նշեց, որ իրենք սկզբանե ասել էին, որ ուզեն, թե չուզեն իրենց օրակարգը Արցախի հարցն է, և այդ հարցով պետք է կարողնան հստակ դիրքորոշում արտահայտել և միջազգային հանրությանն էլ այստեղից «սիգնալ» ուղղարկել։