|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բնապահպանները դեմ չեն Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի, հատկապես` հիդրոէներգետիկայի զարգացմանը, բայց եթե այն չի վնասում շրջակա միջավայրին. «Երկիր»-ի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
«Մենք այդ հարցը ներառել ենք նաեւ 2012-ին Ռիո դե Ժանեյրոում կայանալիք ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովում ՀՀ-ի կողմից ներկայացվելիք առաջարկություններում: Հայաստանը, լինելով փոքր երկիր, ունի այլընտրանքային էներգետիկայի զարգացման դրական փորձ, սակայն, մյուս կողմից, պետք է նայենք, թե ինչպես է այն իրականացվում»,- ասաց բնապահպանը` հավելելով. «Բոլոր նորմերը խախտվում են: Եթե մեկ փոքր գետի վրա դրվում է 8 ՀԷԿ, նշանակում է` գետը կորցրեցինք: Եթե Շաքին դարձրել ենք ՀԷԿ, կամ Թռչկանը ՀԷԿ պետք է դառնար` խախտում ենք էկոհամակարգը, նաեւ բնակչությունն է տուժում, որովհետեւ, ջրի հունը փոխելով անգամ, չենք կարողանում այդ գետի ջուրը ոռոգման նպատակով օգտագործել»:
Հարցին, թե կայուն զարգացման առումով ինչպես է առաջ ընթանում Հայաստանը Կ. Դանիելյանը պատասխանեց. «Կայուն զարգացման առումով մենք ոչ մի ոլորտում համահունչ չենք քայլում: Կայուն զարգացումը պետք է ներդաշնակ լինի, այլ ոչ թե վնասի»: