Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Երեւանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ-ի դիրքորոշմանը. ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստի ընթացքում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ հայկական կողմը:
Ըստ նրա` Հայաստանը երբեք միջազգային հանրությունից չի պահանջել բացառապես իր դիրքորոշման պաշտպանություն, նմանատիպ մոտեցում է ակնկալում նաեւ Ադրբեջանից:
«Մենք ոջունում ենք այն որոշումը, որը հիմնված կլինի համանախագահների կարծիքի վրա: Իսկ թե ի՞նչ պետք է սպասի միջազգային հանրությունը Հայաստանից, դա բացառապես կախված է համանախագահների քայլերից: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը, մինչդեռ Բաքուն հրաժարվում է դիպուկահարներին դուրս բերել շփման գծից»,- ընդգծել է Նալաբանդյանը` հավելելով, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մշտապես հավատարիմ են եղել հրադադարի պահպանմանը, պատրաստ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելուն եւ դիպուկահարների հեռացմանը, իսկ Ադրբեջանն այդ ամենը մերժում է:
Ըստ նախարարի` Ադրբեջանն իբր համաձայն է 2009-ի թարմացված փաստաթղթին, սակայն եթե որեւէ փաստաթղթի համաձայնություն է տալիս, միաժամանակ 10 կետանոց վերապահում է ներկայացնում: