|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսին քննարկելու է Պաղեստինյան ինքնավարության` ՄԱԿ-ի անդամ դառնալու հնարավորությունը:
Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ խնդրելու է ՄԱԿ-ի անդամներին` ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում եւ Հորդանանի արեւմտյան ափին` Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Մերձավոր Արեւելքի վերաբերյալ բանավեճերը նախատեսված են հուլիսի 26-ին: «Կարծում եմ` պաղեստինյան կողմի համար ընդունելի տարատեսակ տարբերակներ քննարկելու առիթ կլինի»,- ասել է ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Պիտեր Վիտտինգը: