|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ:
Պաղեստինի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է հայ և պաղեստինցի ժողովուրդների պատմական և եղբայրական հարաբերությունների խորությունը՝ ընդգծելով, որ այս ճանաչումը, որն արտահայտում է պատմական հարաբերությունների իսկությունը, համահունչ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի համապատասխան բոլոր բանաձևերին:
Պաղեստինի ԱԳՆ-ն սա համարել է իրական ներդրում խաղաղության մեջ և գործնական քայլ՝ աջակցելու միջազգայնորեն ընդունված երկու պետություն սկզբունքով լուծմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ վերջ դնելով իսրայելական օկուպացիային և ձեռք բերելով Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունք: