|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 20-ին կառավարության առաջարկով ԱԺ-ում հրավիրվում է արտահերթ նիստ: Այդ մասին հայտնել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` արտահերթ նիստում քննարկվելու են գազի գնին առնչվող հարցեր:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում ընթանալու են լսումներ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվելու են ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության, գազի առաքման ժամանակ գների ձևավորման, ինչպես նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի մասին հարցերը: