կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-25 10:43
Իրավական

ՌԴ դատարանը 40 օրով կալանավորել է Լեւոն Սարգսյանին. քննարկվելու է նրան ՀՀ-ին հանձնելու հարցը

ՌԴ դատարանը 40 օրով կալանավորել է Լեւոն Սարգսյանին. քննարկվելու է նրան ՀՀ-ին հանձնելու հարցը

Ռուսաստանի Դաշնության դատարանը 40 օրով կալանավորել է Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Yerkir.am-ի հաղորդմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:
ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Երեւանի բնակիչ 51-ամյա Լևոն Հրաչյայի Սարգսյանը:

Նա 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր է: Լևոն Սարգսյանը պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Նա հայտնի է Ալրաղացի Լյովիկ մականունով: