|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախագահությամբ` Չանքայա պալատում մեկնարկել է թուրքական կառավարության նիստը: Քննարկումների օրակարգում, ըստ թուրքական լրատվամիջոցների, ներքաղաքական խնդիրներից լինելու է քրդերի դեմ պայքարի հարցը, իսկ արտաքին քաղաքական հարցերից՝ Բունդեսթագի ընդունած Ցեղասպանության բանաձևը:
Ըստ Ermenihaber-ի՝ մինչ Թուրքիայի արտգործնախարարությունը կկազմի գործողությունների ծրագիր` կառավարության նիստում հստակեցվելու են Գերմանիայի հետ հարաբերություններում արվելիք քայլերը: Սեղանին է դրված Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայի հարցը, որից օգտվում են գերմանական կործանիչները: Հայտնի է, որ Գերմանիան ցանկություն է հայտնել առավել լայնորեն օգտվել նշյալ ռազմաբազայից: Այդ հարցով հիմա բանակցությունների մեջ են Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները: Կառավարության նիստում քննարկվելու է Գերմանիային պատասխանելու հարցը:
Նշենք, որ թուրքական Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող գերմանական կործանիչները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում ռազմաբազայից թռիչքներ են իրականացնում դեպի Սիրիա և Իրաք: Ինջիրլիքում գտնվող գերմանական ինքնաթիռների մի մասն էլ հետախուզական թռիչքներ է իրականացնում` փախստականներին Եվրոպա տեղափոխող խմբերին հայտնաբերելու նպատակով: