Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ շարունակելու են ահաբեկչության դեմ պայքարը:
Ըստ AA-ի՝ Վանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 6 զինծառայողների մասին հայտարարությամբ հանդես եկած նոր վարչապետը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը կյանքի ու ժողովուրդների եղբայրության համար մղված պայքար է:
Նա տեղեկացրել է, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցը քննարկվելու է նոր կառավարության առաջին նիստում, որը տեղի է ունենալու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։