կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-26 11:33
Քաղաքական

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ջանքերի արդյունքում վաղը քննարկվելու է Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցման առաջարկը Ներկալացուցիչների պալատում քվեարկության դնելու հարցը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ջանքերի արդյունքում  վաղը քննարկվելու է Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցման առաջարկը Ներկալացուցիչների պալատում քվեարկության դնելու հարցը
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանն անդրադարձել է Ամերիկայի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակության տրամադրման դադարեցման հարցին.
 
«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տևական ջանքերի արդյունքում՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը վաղը քննարկելու է Ադրբեջանին ամերիկյան միլիոնավոր դոլարների հասնող ռազմական օգնության դադարեցման առաջարկը Ներկալացուցիչների պալատում քվեարկության դնելու հարցը։
 
Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը դադարեցնելու օրենսդրական նախագիծն առաջնորդում են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ, մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ֆրենք Փալոնը, Դավիթ Վալադաոն, Ջեքի Սփայերը, խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաև Բրեդ Շերմանն ու Ջուդի Չուն։
 
Անկախ վաղվա քննարկման արդյունքից՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին հատկացվող օժանդակության բոլոր տեսակները դադարեցնելու հարցը Վաշինգտոնում սկսվել է քննարկվել հնարավոր ամենաբարձր մակարդակներում։
 
Այս խնդիրը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից մեկն է»։