կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-06 13:10
Քաղաքական

Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ միասնական արժույթի մասին հարցը չի քննարկվելու. Ջավադյան

Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ միասնական արժույթի մասին հարցը չի քննարկվելու. Ջավադյան

ԱԺ-ում պատգամավորների կողմից հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԿԲ-ն վերլուծել է, թե ՀՀ անդամակցումը ԵԱՏՄ-ին ինչպիսի ազդեցություններ է գործել մեր տնտեսության ու ֆինանսական միջոցների վրա: Ապա հարցրեց. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեսնո՞ւմ եք որևէ պոտենցիալ, որ այնտեղ միասնական դրամական միավոր ներդրվի, և ՀՀ-ն միանա դրան: Այսինքն՝ ստեղծվի, օրինակ, ռուբլու արժույթ»:

Ջավադյանը պատասխանեց, որ այս մասին քննարկումներ շատ են եղել, որոշում կա, որ մինչև 2025 թվականը դրա մասին չեն էլ խոսելու, այդ հարցը չի քննարկվելու: «Դրանից հետո պիտի դիտարկենք այն իրավիճակը, որում կգտնվեն ԵԱՏՄ պետությունները, ապա կսկսենք քննարկել: Այս պահին ոչ թե պատրաստ չենք, այլ մոտ ապագայում՝ 15-20 տարվա կտրվածքով, այդ մասին խոսել պետք չէ: Այդպիսի բան այս պահին չկա: Փաստաթուղթ էլ ենք ստորագրել, որ մինչև 2025 թվականն այդ հարցը հանվում է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի ազդեցությանը, ԿԲ նախագահի ժամանակը չբավականացրեց, որպեսզի շատ ցուցանիշներ ներկայացնի, միայն հայտնեց, որ մաքսային խնդիրները վերացել են, Ռուսաստանի քաղաքացիները ներկայումս հնավարություն ունեն ռուսական անձնագրով այցելեուլ Հայաստան, ինչի արդյունքում 30 տոկոս աճ կա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց պաշտոնական տեղեկատվություն, որ միայն այս տարվա ընթացքում 53 տոկոսով արտահանման ծավալներն ավելացել են դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ: