կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-29 16:01
Արցախ

Հարգել են անհայտ կորածների հիշատակը

Հարգել են անհայտ կորածների հիշատակը

Այսօր Արցախում հարգել են հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակը. արցախցիներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակներ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

Ինչպես հայտնում են հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հուշահամալիր են այցելել նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: