կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-25 22:11
Արցախ

Արցախում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Արցախում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

1920-ականների իրադարձությունները եւ քաղաքական որոշումները Հայոց ցեղասպանության հետեւանք էին, իսկ այն, ինչ տեղի ունեցավ 1988-ից հետո, հատկապես` 90-ականներին՝ ե'ւ Սումգայիթը, ե'ւ Բաքվի իրադարձությունները, այլ բառով հնարավոր չէ որակել` դրանք նույնպես ցեղասպանություն են. երեկ Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս կարծիքն է հայտնել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

ԱԺ նախագահը չի բացառում, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում վերջին տարիներին նույն Թուրքիայում, միանշանակ խոսում է այն մասին, որ եթե այսօր Թուրքիայում տարբեր խմբեր փորձում են նշել Հայոց ցեղասպանության տարելիցը, ապա գալու է ժամանակ, որ դրան միանալու է ամբողջ թուրքական հասարակությունը:

Երեկ վաղ առավոտից Ստեփանակերտի հուշահամալիր են այցելում հազարավոր արցախցիներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հուշահամալիր են այցելել նաեւ Արցախի իշխանությունները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Ապրիլի 23-ի երեկոյան Ստեփանակերտում մեկնարկեց երիտասարդական ջահերթը, որին մասնակցեցին հազարավոր երիտասարդներ:

Լուսանկարները` այստեղ