|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Բաթումում անցկացվեցին Արցախյան շարժման եւ Սումգայիթի եղեռնագործության 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության ու տեղի հայ համայնքի ջանքերով:
Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում անցկացվեց հոգեհանգստի կարգ, տեղի ունեցավ «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված սեմինար` նվիրված սումգայիթյան եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառման վերջում ներկաների համար ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ» վավերագրական ֆիլմը:
Իսպանիայում նույնպես հարգեցին Սումգայիթյան զոհերի հիշատակը: ՀՀ դեսպանության կողմից Մադրիդի Սան Խուան դե լա Կրուս եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի պատարագ: Ցուցադրվեց Սումգայիթի ոճրագործության մասին պատմող վավերագրական ֆիլմ: