|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն վաղ առավոտյան իր հարգանքի տուրքն է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին` ծաղկեպսակ դնելով Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին:
Շրջելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծանոթանալով փաստա-վավերագրական նյութերին` Փարիզի քաղաքապետը թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում գրել է. «Խորը ակնածանքով հարգանքի տուրք եմ մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին և կոչ եմ անում դատապարտել Ցեղասպանության ժխտողականությունը»:
Բերտրան Դելանոեն արծաթափայլ եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
«Երբ դեռևս սենատոր էի, պարտավորություն ստանձնեցի, որպեսզի Ֆրանսիայում օրենքով ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Այսօր պարտավորություն եմ ստանձնել, որպեսզի Ֆրանսիան ընդունի մի օրենք, որը պատժի հայերի ցեղասպանության ժխտողականության ցանկացած դրսևորում: Արդեն 10 տարի է, ինչ Փարիզի քաղաքապետն եմ, եւ այդ ողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին խորհրդանշական մի միջոցառում ենք կազմակերպում, որով Փարիզն իր հարգանքի տուրքն է մատուցում Ցեղասպանության զոհերին, հայ ժողովրդին»,- նշել է Բերտրան Դելանոեն:
Այդուհետեւ Փարիզի քաղաքապետը մասնակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային կազմակերպության միջոցներով կահավորված` Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի լինգոֆոնային դասարանի հանդիսավոր բացմանը, զբոսնել է Երևանում, մասնավորապես` ծանոթացել Հյուսիսային պողոտայի քաղաքաշինական լուծումներին. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: