Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հարգել է Սումգայիթյան կոտորածների զոհերի հիշատակը եւ դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ձեւավորած ատելության ու բռնությունների մթնորոլտը.տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Կոնգրեսում ելույթ ունենալով` նա իր գործընկերներին հիշեցրել է, որ 1988 թվականի փետրվարի 27-ին «հարյուրավոր հայեր գազանաբար սպանվել են, ոմանց կենդանի այրել են, դուրս գցել պատուհաններից»:
«Ավելի քան 20 տարի Ադրբեջանի իշխանությունները փորձել են անտեսել կամ թաքցնել այդ հանցագործությունը` նպաստելով հայ ժողովրդի հանդեպ ատելությանը: Վերջերս Ադրբեջանի ղեկավարությունը ներում շնորհեց Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում ցմահ բանտարկության էր դատապարտվել 2004-ին հայ սպայի սպանության համար: Ես վրդովված եմ անմեղ հայերի նկատմամբ բռնության կիրառման նման խրախուսումից»,- հայտարարել է կոնգրեսականը` Ալիեւի կառավարությանը կոչ անելով Սաֆարովին անմիջապես բանտ վերադարձնել:
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօերն Արամ Համբարյանը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսական Փալոնին իր հայամետ գործունեության համար, նշել է, որ վերջին 25 տարիների պատմությունը Արցախի ժողովրդավարական հաղթանակն է, ադրբեջանական ագրեսիայի, ատելության շրջափակման դեմ հաղթանակը: «Մենք հուսով ենք, որ ամերիկացի առաջնորդները, լինելով աշխարհում անկախության համար պայքարի մեծագույն ժառանգորդները, կաջակցեն ազատ ժողովրդի հպարտ հաղթանակին ընդդեմ օտարերկյա բռնակալության, զանգվածային սպանությունների, պատերազմի, տնտեսական շրջափակման, դիպուկահարների շարունակվող հարձակումների, իսկ այժմ նաեւ Բաքվի կողմից տարվող` հայերին վատաբանելու միջազգային արշավի»,- հայտարարել է Արամ Համբարյանը: