|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Հարյուրավոր մարդիկ հունվարի 28-ին մասնակցել են խորհրդային զորքերի կողմից «Աուշվից-Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 66-րդ տարեդարձին: Լեհական Օսվենցիմ քաղաքում գտնվող հուշահամալիր են այցելել նաեւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին եւ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը: Նրանք ծաղիկներ են դրել Աուշվիցի «մահվան պատի», նաեւ Բիրկենաուի` ֆաշիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:
«Աուշվից-Բիրկենաու»-ն ֆաշիստական ամենամեծ համակենտրոնացման ճամբարն էր, որտեղ զանգվածաբար ոչնչացնում էին գերիներին: Զոհվածների ճշգրիտ թիվը մինչ օրս հայտնի չէ, քանի որ մինչ Կարմիր բանակի կողմից ազատագրումը հիտլերականները հասցրել էին ոչնչացնել փաստաթղթերը եւ բանտարկյալների մեծ մասին: Ենթադրվում է, որ ճամբարում միլիոնավոր մարդիկ են զոհվել: