կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-22 23:52
Հասարակություն

Facebook-ը ԱՄՆ-ում հետընտրական անկարգությունների ծրագիր է պատրաստում

Facebook-ը ԱՄՆ-ում հետընտրական անկարգությունների ծրագիր է պատրաստում

Facebook ընկերությունը ԱՄՆ-ում հետընտրական անկարգությունների համար ծրագիր ունի: Այդպիսի սցենարի դեպքում սոցիալական ցանցը կսահմանափակի իր հարթակի բովանդակությունը:

Facebook-ի գլոբալ հարաբերությունների բաժնի ղեկավար Նիք Քլեգը The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունը «ամենուր քաոսի» դեպքի համար ծրագրեր ունի: Քլեգը չի նշել, թե կոնկրետ ինչ միջոցառումներ է դիտարկում Facebook-ը:

Նրա խոսքով՝ ընկերությունը ագրեսիվ քայլեր կձեռնարկի «բովանդակության բաշխումը սահմանափակելու համար», ինչը կարող է էլ ավելի սրել իրավիճակը:

Մեկ այլ սցենար` նոյեմբերի 3-ից հետո անորոշության ժամանակահատված է` ձայների հաշվարկի տարբեր արագության պատճառով:

Քլեգը նշել է, որ Facebook-ը «ագրեսիվ է եղել աշխարհի այլ մասերում, որտեղ իրական քաղաքացիական անկայունություն է», եւ օգտագործել է «բավականին բացառիկ միջոցներ՝ հարթակում բովանդակության տարածումը էապես սահմանափակելու համար»:

Facebook-ի աշխատանքին ծանոթ աղբյուրը FT-ին հայտնել է, որ սոցցանցը օգտագործել է ռազմական սցենարներ պլանավորողներին, որպեսզի որոշի, թե ինչպես պետք է արձագանքի ԱՄՆ-ում իրադարձությունների զարգացման մոտ 70 տարբերակների դեպքում: