Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ վարչակազմը պլան է մշակում Ուկրաինայից ամերիկացի քաղաքացիների տարհանման համար այնտեղ «արտակարգ իրավիճակի» դեպքում՝ Ռուսաստանի հետ սահմանին լարված իրավիճակի ֆոնին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN հեռուստաալիքը։
Աղբյուրների համաձայն՝ Պենտագոնը գլխավորում է պլանի մշակումը, որը կկիրառվի Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման դեպքում՝ «Ռուսաստանի հնարավոր ներխուժումից» հետո։ Միևնույն ժամանակ, CNN-ի զրուցակիցներն ընդգծել են, որ ներկայումս ԱՄՆ պաշտոնյաները տարհանման անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ հանրապետության միջազգային օդանավակայանները նորմալ են գործում, իսկ Ուկրաինայի արևմտյան հարևանների հետ ցամաքային սահմանները բաց են։
Ինչպես նշում են մի քանի անանուն պաշտոնյաներ, այս քննարկումները միայն հանգամանքների լուրջ վատթարացման պլանավորման մի մասն են: Նրանց խոսքով՝ այդ կապակցությամբ ամերիկյան պաշտպանական գերատեսչությունն աշխատում է մի քանի սցենարների վրա։ Զարգացումները ենթադրում են ինչպես պետական ծառայողների, այնպես էլ ԱՄՆ քաղաքացիների լայն շրջանակի տարհանում երկրից։