|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ Դեյվիդ Չիչիլինեն և Գաս Բիլիրակիսը պատրաստում են օրինագիծ, որը պարունակում է երկկուսակցական կոչ Պետդեպարտամենտին` էմբարգո սահմանել Թուրքիայում անօդաչու թռչող սարքերի հավաքման համար անհրաժեշտ ամեն ինչի մատակարարման վրա: Երկու կոնգրեսականները ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ասում են, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը կիրառվել են արցախահայության և Սիրիայի քրդերի դեմ. հաղորդում է Armenianweekly-ն:
«Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական անօդաչու թռչող սարքերը Ադրբեջանը կիրառել է Արցախի հայ խաղաղ բնակչության և Սիրիայում քրդական ուժերի դեմ, որոնք ԱՄՆ-ին են միացել ԻՊ-ի դեմ պատերազմում և Լիբիայի քաղաքացիական պատերազմում»,- գրված է կոնգրեսականների նամակում, որում բերվում են նաև ապացույցներ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների մասին, որոնք հաստատում են ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքերում: