Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Ներկայացնելով 2010 թվականին լույս տեսած «Տոնը եւ տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» գիրքը` «Առավոտի» աղբյուրներից մեկը նշեց, որ այն նախապես պետք է հրատարակվեր մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, սակայն ֆինանսավորումը դադարեցվել էր այն պատճառով, որ գրքում տեղ են գտել լուսանկարներ, թե ինչպես էր «Սկսել ա» կազմակերպությունը 2007-ի փետրվարին նշել «Բարեկենդան» տոնը:
Փորձեցինք լուրը ճշտել գիրքը հրատարակության նախապատրաստած ազգագրագետ Հրանուշ Խառատյանից, եւ մեկնաբանությունների հետ միասին` նա մեզ տրամադրեց մշակույթի նախարարության մասնագիտական խորհրդի որոշումը:
Այնտեղ կային նաեւ այսպիսի դիտողություններ զետեղված լուսանկարների մասին. «238-րդ էջի 1-ին նկարը` անհասկանալի է, թե ումի՞ց կամ ինչի՞ց պետք է երիտասարդները չվախենան», կամ «243-րդ էջի «սկսել ա» խորագրով փուչիկները ոչ մի կապ չունեն բարեկենդանի հետ, քանի որ բարեկենդանի ընթացքում ավանդական այդպիսի կարգախոս չի եղել»:
Փաստի առնչությամբ մեկնաբանություններ ստացանք նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունից: