Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Հայաստանի քաղաքացի, տաղանդավոր ջութակահար Հրաչյա Ավանեսյանը (բնակվում է Բելգիայում) վերջերս ՀՀ կառավարությանը դիմել էր բաց նամակով:
Խնդիրն այն է, որ Հ. Ավանեսյանը ստացել է հնարավորություն` մասնակցելու Չայկովսկու անվան մրցույթին, սակայն պարզվել է, որ տղան Հայաստանի կողմից գտնվում է հետախուզության մեջ եւ չի կարող մտնել Ռուսաստանի սահման: Այս առիթով ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է, որ Հ. Ավանեսյանն այս տարիներին իր զինվորական պարտադիր ծառայության հետ կապված խնդրի վերաբերյալ երբեւէ չի դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը:
«Այդուհանդերձ, ներկայումս բարձրաձայնված հարցի առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը համապատասխան պետական կառավարման մարմինների հետ միասին ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` ապահովելու Հ. Ավանեսյանի մասնակցությունը Չայկովսկու անվան մրցույթին»,- նշված է պարզաբանման մեջ:
Մրցույթը պետք է կայանա հունիսի 13-ին: Նշենք, որ Հրաչյա Ավանեսյանը սովորում է Գերմանիայի Քյոլն քաղաքի ասպիրանտուրայում եւ Բելգիայի թագուհի Էլիզաբեթի անվան ակադեմիայում, եւ նրան է վստահվել Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած Piatti ջութակը:
«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, ջութակահարի հարցի հետ կապված, դիմել էր նաեւ ՀՀ վարչապետին: