|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հունվարի 16-ի գիշերը երկու անձանց կողմից բարբարոսաբար ջարդվել եւ վնասվել են Իջեւանի քաղաքային զբոսայգում տեղադրված` խորհրդային տարիներին անցկացված միջազգային սիմպոզիումի քանդակներից 8-ը:
Yerkir.am-ը հարցմամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը` պարզելու` ի՞նչ քայլեր են ձեռնարկել քանդակների վերականգնման համար:
Մեր հարցմանն ի պատասխան` ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից տեղեկացրեցին, որ 2013 թ. փետրվարի 25-ի թիվ 94 գրությամբ նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը Տավուշի մարզի դատախազին ներկայացրել է հուշարձաններին հասցված վնասի չափը եւ խնդրել, որ այն ընդունվի որպես հուշարձաններն ավերելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննական մարմնին ուղղված տուժող կողմի պահանջ եւ ապահովվի հայցի բավարարումը: «Պահանջն ապահովելու եւ փոխհատուցվող համապատասխան ֆինանսական միջոցներ տրամադրելուց հետո նախարարությունը կիրականացնի քանդակների վերականգնման աշխատանքները»,- ասացին մեզ: