Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարարությունը հարցում էր ուղարկել Գյումրիի «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին` խնդրելով պարզաբանումներ տալ Մինաս Ավետիսյանի «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարների հետ կապված մի շարք հրապարակումների վերաբերյալ:
1) Գյումրիի քաղաքապետարանի, Գյումրիում գործող հասարակական և այլ կազմակերպությունների կողմից ի՞նչ նամակ-առաջարկներ են արվել նախարարությանն այս կամ այն որմնանկարը որևէ համապատասխան վայր տեղափոխելու վերաբերյալ (բացի ավելի քան վեց ամիս առաջ մասնագետներ տրամադրելու վերաբերյալ առաջարկից), ե՞րբ և կոնկրետ ում կողմից:
2) Ի՞նչ բանակցություններ է վարել նախարարությունը, ո՞ւմ հետ, ինչ պայմաններով:
3) Ի՞նչ հիմքով է հայտարարվում, որ Գյումրիում մնացել է Մ. Ավետիսյանի 2 որմնանկար, իսկ մնացածներն արդեն վաճառվել են:
4) Որմնանկարների վաճառքի նպատակով որտեղ, ով, երբ և ինչ պայմաններում է հայտարարվել աճուրդ, որին մասնակցել է «Զվարթնոց» օդանավակայանը:
Նախարարությունը նշված հայտարարությունների առնչությամբ խնդրել է սեղմ ժամկետում իրենց տրամադրել բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք հիմք են հանդիսացել տվյալ տեղեկությունը զանգվածային լրատվամիջոցներով տարածելու համար:
«Պահանջվող փաստաթղթերի պատճենները ՀՀ մշակույթի նախարարությանը չտրամադրելու դեպքում` ակնհայտ է դառնում, որ Ձեր կողմից ՀՀ մշակույթի նախարարությանը և ՀՀ մշակույթի նախարարին վերագրվել են գործողություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և, առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով, խնդրում ենք «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության կայքի միջոցով հերքել Ձեր կողմից հրապարակված և իրականությանը չհամապատասխանող տեղեկույթը: Հակառակ պարագայում ՀՀ մշակույթի նախարարությունը սահմանված կարգով կդիմի դատարան` հերքումը տարածելու հայցով»,- նշված է հարցման մեջ: