Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ տարվա հունիսին ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվության կետերից մեկը վերաբերում էր ՀՀ մշակույթի նախարարության 2007-2008 թվականներին պետական բյուջեից ստացված միջոցների օգտագործման եւ պետական գույքի կառավարման վերահսկողության արդյունավետությանը: Ընդհանուր առմամբ` 191.9 միլիոն դրամի խախտումներ էր արձանագրվել: Վերոնշյալ գումարը պետք է հետ վերադարձվեր պետական բյուջե:
Պարզելու համար, թե այդ գումարի ո՞ր մասն է նախարարությունը վերադարձրել, դիմեցինք ՀՀ վերահսկիչ պալատի մամուլի քարտուղար Կարմեն Դավթյանին: Վերջինս պատասխանեց, որ 2009-2010 թվականների ընթացքում վերականգնվել է 81.1 միլիոն դրամը, վերականգնման փուլում է նաեւ 41.1 միլիոնը (ենթադրվում է, որ մինչեւ այս տարվա վերջը վերդարձված կլինի): Իսկ թե մնացյալ գումարը երբ կվերադարձվի, կորոշի դատախազությունը, քանի որ քրեական գործ է հարուցվել, եւ վերջանական արդյունքը դեռեւս պարզ չէ:
Փաստորեն, մշակույթի նախարարությունը պետական բյուջե է վերադարձրել միայն ընդհանուր գումարի 42.2 տոկոսը: