Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցին, որում առաջին նախագահն ասել է, թե «ուզում են` թող երկխոսեն, չեն ուզում` մեղքը իրենց վիզը», ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը այդ հայտարարությունը հերթական սպառնալիք համարեց, ինչն անընդունելի է իշխանության համար:
«Դա այն լեզուն է, որը մեր իշխանությունները երբեւէ չեն ընդունել: Դա նշանակում է, որ ՀԱԿ-ի համար գոյություն ունի ընդամենը մեկ թեմա` արտահերթ ընտրություններ: Մենք էլ հիմնավորում ենք, որ արտահերթ ընտրություններ չկան: Եթե այլ բան չունեն ասելու, բնականաբար, պետք է խոսեն այս ձեւով»,- արձագանքեց նա:
Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած պահանջին, թե ինքն անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանն է ակնկալում, Արտակ Զաքարյանը նաեւ նշեց, որ ՀՀԿ մամուլի խոսնակը հայտնել է պաշտոնական տեսակետը: Պաշտոնական է եղել նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյանի պատասխանը:
«Եթե քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացնում են ընդհանուր տեսակետ, դիրքորոշում, այդ դեպքում ո՞րն է խնդիրը: ՀԱԿ-ն էլ ներկայացնում է պատվիրակություն եւ ասում, որ այս մարդիկ պետք է բանակցեն: Եթե մեր կողմի ասածները լուրջ չեն ընդունվում, այդ դեպքում մենք ո՞նց լուրջ ընդունենք, ասենք, Լեւոն Զուրաբյանին, որն ընդհանրապես ոչ մի հարցում որոշում կայացնող չի»,- ասաց Արտակ Զաքարյանը: