կարևոր
3742 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-27 12:28
Քաղաքական

Նկատելի է, որ խորքում վտանգավոր զարգացումներ են «եփվում»`իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ․ Տիգրան Աբրահամյան

Նկատելի է, որ խորքում վտանգավոր զարգացումներ են «եփվում»`իրենց հետ բերելով նոր  սպառնալիքներ․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ադրբեջանական քարոզչական խողովակներով նախօրեին 2 լուր գնաց: Առաջինն անանուն հղումով գուժում էր առաջիկայում Սյունիքի նկատմամբ նախապատրաստվող հարձակման մասին, իսկ երկրորդը` ՌԴ ուղղորդմամբ, ՀՀ-ից ադրբեջանական խողովակաշարներին հասցվող հարվածների մասին:

Թեման առավել պատկերավոր է դառնում, երբ վերհիշում ենք մի քանի շաբաթ առաջ, ադրբեջանական քարոզչական հիմնական խոսափողներից մեկի այն «վերլուծականը», որի համաձայն ՀՀ-ն ու Իրանը Սյունիքի ուղղությամբ ագրեսիա են նախապատրաստում ընդդեմ Ադրբեջանի:

Նկատելի է, որ խորքում վտանգավոր զարգացումներ են «եփվում»`իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ:

Տարբեր գործոններով պայմանավորված տարածաշրջանային նոր էսկալացիայի պատուհան է բացվում ու այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես է սրան հակազդելու ՀՀ իշխանությունը:

Հարցն, իհարկե, ավելի շատ հռետորաբանական է, որովհետև այս իշխանությունն իր քաղաքականությամբ ավելի շատ ՀՀ-ն տարբեր կոնֆլիկտների մեջ ներքաշելու ռեսուրս ունի, քան հակազդելու:

Մեր շուրջ բավականին վտանգավոր միջավայր է ձևավորվում, ինչը լուրջ սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար»: