կարևոր
4564 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 11:01
Հասարակություն

Տիգրան Արզաքանցյանը ոստիկանություն ահազանգ է տվել, որ իրենից պարտքեր են ուզել, ապա հնչեցրել սպանության սպառնալիքներ

Տիգրան Արզաքանցյանը ոստիկանություն ահազանգ է տվել, որ իրենից պարտքեր են ուզել, ապա հնչեցրել սպանության սպառնալիքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում սպանության սպառնալիք հատկանիշներով նախաձեռենվել է քրեական վարույթ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 57-ամյա Արտաշես Իկոնոմովի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս դեմ հունվարի 26-ին ահազանգ է հնչեցրել Գավառ քաղաքում հաշվառված, Երևանում բնակվող 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը, որ այդ օրը Փարիզ-Երևան 1060 չվերթով իր կնոջ` Նատալյա Արզաքանցյանի հետ ժամանել է Հայաստան ու օդանավի մեջ իրենց է մոտեցել իր ծանոթ Ա․ Իկոնոմովը և իրեն հարցրել է, թե երբ է պատրաստվում տարիներ շարունակ չվճարած պարտքերը վերադարձնել։

Տ․ Արզաքանցյանը մոտեցել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին  ու կատարվածի մասին իր բողոքը գրել է թղթին և հանձնել ոստիկաններին։

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները արդեն օդանավակայանում մոտեցել են Ա․ Իկոնոմովին և նրան հրավիրել գծային բաժին, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո նրան տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

Քննիչի որոշմամբ Ա․ Իկոնոմովը բաց է թողնվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահների մոտ կան կասկածներ, որ Տ․ Արզաքանցյանը ոչ միայն գույներն է խտացնում, այլ նա իրոք խոշոր չափի գումար է պարտք Ա․ Իկոնոմովին և ոչ մի սպանության սպառնալիքներ էլ տեղի չեն ունեցել։