կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-10 03:56
Առանց Կատեգորիա

Բաքվում գիտեն, որ կպարտվեն

Բաքվում գիտեն, որ կպարտվեն

Հիմա պետք է խոսել ոչ թե Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվելու վտանգի, այլ հանկարծակի սկզբի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Սակայն նա կարծում է, որ Բաքվի կողմից ռազմական գործողություններ սկսելը չի տեղավորվում տրամաբանության մեջ:

«Բաքվում հիանալի գիտեն, որ կպարտվեն, եթե պատերազմ սկսեն: Հայկական բանակն այնքան լավ է պատրաստված, որ Ադրբեջանին կպահանջվի 8-10 տարի` հայկական բանակի այսօրվա մակարդակին հասնելու համար: Այո, նրանք զենք են գնում, բայց այդ սպառազինությունը ոչ հմուտ ձեռքերում ոչ մեկին պետք չէ: Կարելի է տիրապետել ժամանակակից համակարգերի և պարտվել, որովհետև Ադրբեջանում բացարձակապես չի կատարվում զինված ուժերի վերապատրաստում»,- ասել է Ռ. Կիրակոսյանը: