Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վերջին շրջանում, երբ իրավիճակը բարդ ու շատերի համար անելիանելի է թվում, շատերն են իրենց հանրային խոսքում օգտագործում «համակերպվել» բառը՝ ներկայացնելով դա իբրև «իրատեսություն»: Դա իրատեսության հետ որևէ աղերս չունի: Համակերպվել նշանակում է հագնել ուրիշի կերպը, նմանվել ուրիշին, ըստ էության՝ կորցնել սեփական եսը: Դա ինձ հիշեցրեց Վազգեն Սարգսյանի «Պատմության սկիզբն ու շարունակությունը» գրվածքի հետևյալ տողերը՝ «ու մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով: Եղել է: Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, վառիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք...»:
Մեր կռիվը, դիմադրությունը սեփական եսի, սեփական պետության, սեփական արժանապատվության պահպանման համար է, ցավալի է, որ եկել հասել ենք այս հանգրվանին, բայց միևնույն է, եթե մեր բաժին դիմադրությունը չմղենք, եթե հերթով, համակերպվելով գնանք, մենք մեզանից կհրաժարվենք, մեզանից ու մեր պետություն ունենալու իրավունքից:
Լավ է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք գիտեն արժանապատվությունն ինչ է, պետությունն ինչ է, որոնք չեն ուզում հագնել ուրիշի կերպը, որոնք չեն ուզում «համակերպվել», ոչ թե որովհետև իրականությունը չեն գիտակցում, այլ հենց այդ իրականությունը գիտակցելով են ընդդիմանում համատարած «համակերպմանը»: Եթե մեզ հաջողվի այս իրավիճակից դուրս գալ, դա հենց չհամակերպվողների շնորհիվ է լինելու...