Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԽ քարտուղարի՝ Արցախի կորստի մեղքը Ռուսաստանի վրա բարդելը, ռուսների պատասխանը, թե՝ ամոթ չե՞ս անում, սեփական ժողովրդիդ պայքարածը զրոյացնում ես, դրանց ֆոնին ադրբեջանական լոպազությունը, թե իրենք առհասարակ հերոս ժողովուրդ են, իրենց արյամբ են նվաճել, ցույց է տալիս, որ ըստ էության՝ ոչ մեկն էլ իրականությունը այդպես էլ չասաց։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է YerevanToday-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:
«Իսկ իրականությունը, վստահաբար, գիտեն թե՛ Արմեն Գրիգորյանը, թե՛ Մարիա Զախարովան, թե՛ Հիքմեթ Հաջիևը։ Իրականությունը գիտենք նաև մենք՝ սովորական հայերս, ու որքան էլ պարադոքսալ է, մենք էլ շատ ժամանակ իրականությունն ուղիղ չենք ասում։ Որովհետև հաճախ ամաչում ենք․ ամաչում ենք, անգամ ինքներս մեզ խոստովանել, թե որքան հեշտ «հարիֆացել ենք»։ Էլ չեմ ասում, որ շատերը, առհասարակ, դեռ շարունակում են զբաղվել ակտիվ ինքնախաբեությամբ։
Իսկ իրականությունն այն է, որ թույլ է տրվել, որ Արցախից սկսած, մեր բոլոր սրբությունները, մեր արժեքները ու ինքնությունը դեռ տասնամյակներ առաջ կասկածի տակ դնող, ծաղրող, նսեմացնող ու պախարակող կերպարը մոտ գա իշխանությանը հասնելուն և ի վերջո հասնի՝ այդ իր բոլոր «երազանքները» ուղեղում պահելով։
Նույնն է, որ հոր մոտ գա աղջկա ձեռքը խնդրի ամբողջ կյանքում իրեն սրիկա դրսևորած մեկը, ու հայրն էլ, տնեցիներն էլ այդ ամենը շատ լավ իամանալով, կանչի տուն, սեղան գցի, հետը ուտեն-խմեն, ուրախ ձևանան, որ էրեխեն հեսա մուրազին ա հասնելու։
Հետո դրա փոխարեն ամեն օր աղջկան ծեծված տեսնեն, իսկ վերջում էլ ծեծելով սպանված, սկսեն այլ պատճառներից խոսել, փիլիսոփայել, ու ամեն օր գնան էն աշխարհ հետ գան, որովհետև էն գլխից իմանացել են ով լինելը, ի սկզբանե իմացել են այն արդյունքը, ինչը եղավ»,- գրել է նա։