Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է Քրեական դատավարության և Վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ վերջերս փոփոխվեց դատական օրենսգիրքը: Նա ասաց, որ նախագծով կառավարությունը Դատական օրենսգրքին է համապատասխանեցնում է մի շարք դրույթներ:
«Այս նախագծով առաջարկվել էր նաև ՄԻԵԴ դատական պրակտիկային համահունչ համապատասխանեցնել Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածը, մասնավորապես` կալանավորման խափանման միջոցի կիրառման հիմքերը: Երեկ հանձնաժողովի նիստում ներկայացրել ենք 135 հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությունը, որը պարունակում էր երկու մաս: Պետաիրավական հանձնաժողովում իրավական վեճ ծագեց` արդյո՞ք համապատասխանում է երկրորդ մասը ՄԻԵԴ պրակտիկային»,- տեղեկացրեց Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ թեև հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, սակայն կառավարությունը մոտեցումը չի փոխել: «Կառավարությունը հեռու է այն մտքից, որ իրավական նեղ մասնագիտական վեճը պետք է դառնա քաղաքական մարմնի քննարկման հարց, կամ քաղաքական մարմինը` ԱԺ-ն, պետք է լուծի իրավական վեճը, ուստի նախագիծը ներկայացնում ենք քննարկման առանց երկրորդ մասի»,- հայտարարեց նախարարը:
Հարակից զեկույցով հանդես եկավ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ օրենքը շատ կարևոր է:
«Միաժամանակ կարծում եմ, որ բոլորի մոտ օրինաչափ հարց կարող է ծագել` կարևոր օրենքին հանձնաժողովն ինչո՞ւ տվեց բացասական եզրակացությունը»,- ասաց նա:
Կոստանյանը բացատրեց, որ խոսքը վերաբերում էր ընդամնեը մեկ հոդվածի մեկ դրույթին: «Կարևոր նշանակություն ունեցող օրենքների փաթեթը բացասական եզրակացություն ստացավ մեկ նախադասության պատճառով: Անհրաժեշտությո՞ւն էր բացասական եզրակացությունը, միանշանակ»,- ասաց նա:
Նա բացատրեց, որ անձի նկատմաբմ մեր օրենսդրությմաբ և կոնվենցիայով էլ անձի նկատմամբ կալանավորում կարող է ընդունվել, եթե անձը կարող է թաքնվել քննությունից, կատարել այլ հանցանք և անօրինական ազդեցույթւոն գործադրել գործի մասնակցիների նկատմամբ:
«Մեր օրենսդրությունը նաև սահմանում է` եթե անձը կատարել է այնպիսի արարք, որի համար նախատեսված է 1 տարուց ավել ազտազրկում, սա դասական անխոցելի ձևակերպում է, որը մեզ համար անընդունելի է, բայց ներկայացվել էր երկորդ մասը, ըստ որի` խափանման միջոց անձի նկատմամբ կարող է կալանավորում ընդունվել այն դեպքերում, երբ նա խախտել է ընտրված խափանման միջոցի պայմանները: Մեր գնահտամաբ և կոնվենցիայով էլ սատացովում էր, որ անձը կատարել է արարք, որի համար սահմանված չէ ազատազրկում, բայց այնուամենայնիվ կարող է հայտնվել անազատության մեջ, խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում»,- ասաց նա և հավելեց, որ դա անընդունելի է: Եզրափակիչ ելույթում նախարարը նշեց, որ կդիմեն նեղ մասնագետներին, կքննարկեն, հետո միայն ԱԺ կներկայացնեն այդ հարցը: