Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, հուլիսի 5-ին քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի նախագիծը։ Այդ մասին «Երկիրն այսօրին» հայտնեցին ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբից։
Դեռ 2015-ի հուլիսի 8-ին Քնեսեթի կրթության հանձնաժողովը, քննելով Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը, որոշում կայացրեց դիմել խորհրդարանին՝ լիագումար նիստում այն քվեարկելու առաջարկով։ Սակայն Քնեսեթի նախագահի խնդրանքով, 2016-ի մայիսի 31-ին կայանալիք քվեարկությունը հետաձգվեց հուլիսի 5-ին։
Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանի փոխանցմամբ, վերջին օրերին թուրք-իսրայելակաան հարաբերությունների ջերմացման հետանքով պատգամավորների եւ Քնեսեթի ղեկավարության վրա մեծացել են ճնշումները։
Սակայն, բանաձեւի նախագծի հեղինակները, մասնավորապես՝ «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալոնը չեն գնում զիջման, բանաձեւը օրակարգից հանելու կամ նույնիսկ հետաձգելու հարցում։
Քնեսեթում հարցի քվերակության օրը հայությունը պատրաստվում է զորակցական հանրահավաք կազմակերպել խորհրդարանի առջեւ։ Հանձնախմբի ատենապես Հակոբ Սեւանը, չբացելով փակագծերը, նշեց, որ ակտիվ աշխատանք են տանում պատգամավորների շրջանակում՝ բանաձեւին անհրաժեշտ աջակցություն ապահովելու հարցում։
«Իսրայելը պարտավոր է ցույց տալ հակահայ իր քաղաքականության վերանայման ազդանշանը»,- ասաց նա։
Նախօրեին Թուրքիայի եւ Իսլայելի միջեւ կնքված համաձայնագրով, վերականգնվել են տեւական ժամանակ սառեցված հարաբերությունները։