|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախությանը աջակցող բանաձևը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Ապա բանաձևը տեղափոխվել է Կալիֆոռնիայի սենատի քննարկմանը, որն այսօր կդրվի քվեարկման:
Բանաձևն աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին` զարգանալ որպես ազատ և անկախ պետություն: