կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-16 17:30
Տարածաշրջան

ԵԽ-ում քվեարկության կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման կասեցման հարցը

ԵԽ-ում քվեարկության կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման կասեցման հարցը

Եվրախորհրդարանում (ԵԽ)  կքննարկվի Թուրքիա- Եվրամիություն բանակցությունների առկախման վերաբերյալ նախագիծը: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր Odatv.com լրատվական կայքը:

Ըստ Ermenihaber-ի՝ ԵԽ-ի լիբերալ պատգամավորների նախաձեռնությամբ մշակված առաջարկը քվեարկության կդրվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Եվրախորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Կնուտ Ֆլեքենշտայնի կարծիքով՝ նախագիծը կհաստատվի: Սակայն, գերմանական մամուլում տեղ գտած մեկնաբանությունների համաձայն, անգամ հաստատվելու դեպքում նախագիծն իրավական պարտադիր ուժ չի ունենա, այլ կկրի միայն խորհրդանշական բնույթ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին առաջարկները պայմանավորված են վերջին շրջանում Թուրքիայում ծայր առած համատարած օրինախախտումների, ձերբակալությունների և բանտարկությունների ալիքով:

Թուրքիայի ներքին քաղաքական  զարգացումներին խստագույնս արձագանքել էր նաև Եվրահանձնաժողովը՝ Թուրքիայի մասին իր ամենամյա զեկույցում ամենախիստ արտահայտություններով դատապարտելով խոսքի և մտքի ազատության խախտման, օրինական պետության չափանիշների անտեսման հազարավոր դեպքերը: