|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Բրազիլիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գևորգ Զատիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ ուշ երեկոյան Բրազիլիայի Սենատի 81 անդամներից 47-ը ստորագրել են մի փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը քվեարկության դնել Սենատում:
«47 ստորագրություն ունենալով` կարելի է տանել քվեարկության: Սենատորները, այդ ստորագրությունները հավաքելով, արտոնություն են ձեռք բերել այդ հարցը քվեարկության դնելու Սենատում»,- ասաց ատենապետը:
Տեղեկացնենք, որ մեր հեռախոսազրույցի ընթացքում Գևորգ Զատիկյանը տեղեկություն ստացավ, որ երեկ գիշերը` 00:00-ից հետո, քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ցավակցության փաստաթուղթը, որը հնարավորություն է տալիս Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը քվեարկության դնել: 55 սենատոր քվեարկել է, որ ընդունվի ցավակցության փաստաթուղթը:
Նշենք, որ սա միայն առաջին փուլն է: Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևի ընդունումը ենթադրում է մի քանի փուլից բաղկացած գործընթաց: Միայն այդ փուլերից հետո արդեն կարել է ասել, որ բանաձևն ընդունվել է:
Ուշագրավ է, որ այսօր ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ հաստատել է իր այն հայտարարությունը, թե Բրազիլիայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: