Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, քվեարկության է դրվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը. ըստ The Washington Post-ի՝ հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
Բանաձևը հաստատելու է հանրային լսումների ընթացակարգ, ինչպես նաև թույլ է տալու հրապարակել վկաների հարցաքննությունների ձայնագրությունները:
Պատգամավոր Ջիմ Մակգովերնի խոսքով՝ այս շաբաթ բանաձև կներկայացվի՝ իմպիչմենտի հիմքերի վերաբերյալ հետաքննության «թափանցիկությունն ապահովելու նպատակով»: Սա կլինի իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ առաջին պաշտոնական քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում:
Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության անդամներն այժմ հետաքննություն են անցկացնում Թրամփի իմպիչմենտի գործընթացի շրջանակում, իսկ հանրապետականները նրանց մեղադրում են, որ գործընթացը չի ձևակերպվել պատշաճ կերպով, այսինքն՝ չի դրվել ընդհանուր քվեարկության: Փելոսին հայտարարություն է տարածել առ այն, որ դրա անհրաժեշտություն չկա, քանի որ հանձնաժողովներն ունեն հետաքննություն իրականացնելու բոլոր իրավունքները:
Հիշեցնենք, որ վերջերս՝ սեպտեմբերի 25-ին, Նենսի Փելոսը հայտարարել էր Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին: