|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանը ավելի քան երբեւէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը. կարծիք է հայտնել է ամերիկյան RAND կորպորացիայի հետազոտող Գրեգորի Ջոնսը:
Նրա զեկույցում նշվում է, որ Թեհրանն ուրանի հարստացման ներկայիս տեմպերով կարող է անհրաժեշտ քանակությամբ նյութ ստանալ` մոտակա 8 շաբաթների ընթացքում ատոմային ռումբ ստեղծելու համար:
Հետազոտողը նշում է, որ, չնայած միջուկային ծրագրի զարգացման տարբեր փուլերում անհաջողությունների մասին հայտարարություններին, իրանական վարչակազմը անշեղորեն շարժվում է դեպի ռումբի ստեղծում:
Ըստ Ջոնսի` ԱՄՆ-ն արդեն ոչինչ չի կարող անել Թեհրանին կանգնեցնելու համար` չհաշված ռազմական օկուպացումը, քանի որ օդային հարվածներն էլ արդեն չեն փրկի: Նա ընդգծում է, որ իրականությունը, ցավոք, այն է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը չկարողացան Իրանին հետ պահել միջուկային ռումբի ստեղծումից:
Հետազոտողն իր զեկույցը կազմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` երկու շաբաթ առաջ հրապարակած եզրակացությունների վրա. տեղեկացնում է mignews.com-ը: