կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 15:33
Աշխարհ

Լոնդոնը Թեհրանին կվճարի 400 միլիոն ֆունտ սթերլինգ՝ 1974 թվականի խզված պայմանագրի համար

Լոնդոնը Թեհրանին կվճարի 400 միլիոն ֆունտ սթերլինգ՝ 1974 թվականի խզված պայմանագրի համար

Լոնդոնը և Թեհրանը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել՝ Իրանին վճարել 400 միլիոն ֆունտ սթերլինգ (535 միլիոն դոլար) 1979 թվականին չմատակարարված տանկերի համար։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։

«Պարտքի մարման հիմնական հարցը և դրա մակարդակը համաձայնեցված են, սակայն վճարման եղանակի և գործընթացի հարցը դեռ լուծված չէ»,- իրանցի դիվանագետի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։

Թեհրանը Լոնդոնից փոխհատուցում է պահանջում 1974 թվականի խզված պայմանագրի համար, որի համաձայն՝ բրիտանական International Military Services (IMS) ընկերությունը պարտավորվել էր Իրանին մատակարարել ավելի քան 1000 բրիտանական Chieftain տանկեր: Սակայն 1979 թվականի հեղափոխության և իսլամական հոգևորականության՝ իշխանության գալու պատճառով Լոնդոնը միակողմանի չեղյալ հայտարարեց պայմանագիրը։

Դատավարությունը երկար տևեց, սակայն 2012-ին Արդարադատության միջազգային դատարանը Մեծ Բրիտանիային պարտավորեցրեց Իրանին վճարել 400 միլիոն ֆունտ փոխհատուցում: Սակայն բրիտանացիներն ասել էին, գումարը ստացողը Իրանի պաշտպանության նախարարությունն է, որը միջազգային պատժամիջոցների տակ է, այդ պատճառով Բրիտանիան չի կարող փոխանցել պարտքը։