|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թեհրանում հերքում են Reuters-ի այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ն ամերիկյան անօդաչուն խոցելուց հետո Օմանի միջոցով ուղերձ է փոխանցել երկրին: Այդ մասին ասել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Քեյվան Խոսրավին. հայտնում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ը Օմանի միջոցով ոչ մի ուղերձ չի փոխանցել»,- ասել է Խոսրավին IRIB-ի հետ զրույցում:
Ավելի վաղ Reuters--ը հայտնել էր, թե Իրանն այս գիշեր Օմանի միջոցով Թրամփից նախազգուշացնող ուղերձ է ստացել գրոհի մասին: Թեհրանին սահմանափակ ժամանակ է տրվել պատասխանի համար:
«Իր ուղերձում Թրամփը հայտարարել է, որ դեմ է Իրանի հետ պատերազմին և ցանկանում է բանակցել տարբեր հարցերի շուրջ… Նա ժամանակ է տվել` մեր պատասխանը ստանալու համար: Իրանի անհապաղ պատասխանն այն էր, որ այդ հարցով որոշում կկայացնի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին»,- ասել էր անանուն մնալ ցանկացող աղբյուրը: