|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությանը։
Բաքուն «վճռականորեն» մերժել է դեսպանի հայտարարություններն «Արևմտյան Ադրբեջանի» հորինված համայնքի մասին, որով Ադրբեջանը նկատի ունի Հայաստանի ամբողջ տարածքը՝ այդպիսով տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին։
Ադրբեջանը դիվանագետի խոսքերն անվանել է մանիպուլյատիվ մեկնաբանություն՝ արտահայտելով «վրդովմունք»։
Բաքուն դեսպանի հայտարարություններն անվանել է «կեղծ, վտանգավոր և նախատեսված Հայաստանի կարիքները բավարարելու համար»։
«Դեսպանի Ադրբեջանի դեմ պարբերաբար և համակարգված սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն խաթարել Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները», - նշել է Բաքուն։