|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ հայտնել ենք, որ հունիսի վերջին Իրանը կգերազանցի միջուկային գործարքով նախատեսված` ցածր հարստացված ուրանի պաշարների առավելագույն թույլատրելի քանակը 300 կգ-ով: Այդ մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն այսօր մեկնաբանել է Իրանի այդ քայլը` նշելով, որ Մոսկվան հասկանում է շարժառիթները, որոնք դրդում են Թեհրանին այդ քայլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարեց ԱՄՆ-ի գործողությունների պատճառով իրանական միջուկային գործարքով նախատեսված մի քանի կետերի կատարումը դադարեցնելու մասին: